Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Կիրանցից՝ Շուռնուխ․ պատմության կրկնությունը նույն սցենարով

Կիրանցից՝ Շուռնուխ․ պատմության կրկնությունը նույն սցենարով
24.05.2024 | 13:17

2020-ի դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավարին մարզպետարանից տեղեկացրել էին, թե 10 օր ժամանակ կա գյուղի մի մասը Ադրբեջանին հանձնելու համար։ 2021-ի հունվարի սկզբին Շուռնուխ պատմական հայկական գյուղից 13 տուն հանձնվեց Ադրբեջանին։

Պայմանավորվել էին, որ միջպետական ճանապարհը կգործի հայերի համար։

Հայերի տներում ու ճանապարհի մի կողմում տեղավորվեցին ադրբեջանցի զինվորները։ Այսպես՝ մի քանի շաբաթ։

Հետո, «սողացող պատերազմի» սկզբունքով, մի օր ադրբեջանցիները հայտարարեցին, որ ճանապարհն էլ է իրենցը և պահանջեցին անձնագրեր ցույց տալ այդ ճամփով անցնելու համար։

Այսպես Շուռնուխն ընկավ շրջափակման մեջ, ու մինչև այսօր գյուղը դարձել է թշնամու ուղիղ նշանառության գոտի, շատ մարդիկ հեռացել են գյուղից, ավելին՝ Շուռնուխ գնալիս պիտի ԱԱԾ-ից էլ թույլտվություն ստանաս, թեպետ, ես ինքս միշտ գնացել եմ առանց թույլտվության. իմ երկրում շրջելու համար որևէ մեկից թույլտվություն վերցնելու կարիք չունեմ։

2021-ի հունվարից մոտ 3,5 տարի հետո նույն բանը տեղի է ունենում Հայաստանի հյուսիսային Տավուշի մարզում։

Կրկին նույն սցենարով ադրբեջանցիներին են հանձնվում պատմական հայկական գյուղի բնակիչների տները և ճանապարհի մի մասը։

Հասկանում ենք, որ Կիրանցից էլ հեռացողներ կլինեն, ու ոչ մեկին չես կարողանա մեղադրել. երբ պետությունը անվտանգություն չի ապահովում, որևէ մեկը չի կարող վտանգի ենթարկել իր երեխային։

Վստահ եմ, որ շաբաթներ անց Կիրանցի մոտ ադրբեջանցիները էլի առաջ կգան, էլի ճանապարհներ կփակեն, էլի խնդիրներ կստեղծեն հայերի համար։

Թշնամու գործողությունները շատ կանխատեսելի են։

Չենք կանխատեսում ու չենք կանխում, քանի որ Հայաստանում էլ դեռևս իշխում են թշնամու նազիր-վեզիրները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1787

Մեկնաբանություններ